Basic information
Number
N 1511-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.11.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.11.15/58(513) Հոդ.1195
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.10.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.10.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
03.11.2006
Effective date
16.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2006 թվականի N 1511-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1694-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 4-րդ կետի`

ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություններից յուրաքանչյուրում տնօրենների խորհուրդները բաղկացած են 5 անդամից` 2-ական անդամ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից, իսկ ընկերությունների գլխավոր տնօրենները` ի պաշտոնե».

բ) «բ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունում տնօրենների խորհուրդը բաղկացած է 11 անդամից` 1-ական անդամ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, ինչպես նաև «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Հաշվարկային կենտրոն», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Հայաստանի էլեկտրացանցեր», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունների ու «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության կողմից:

«Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում տնօրենների խորհուրդը բաղկացած է 3 անդամից` 1-ական անդամ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից, իսկ ընկերության գլխավոր տնօրենը` ի պաշտոնե»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 31
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation