Basic information
Number
ՀՕ-53
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (31.05.1996-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԱԺՏ 1996/10(1110) հոդ.118, 31 մայիսի 1996
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
29.04.1996
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
22.05.1996
Effective date
31.05.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«29» ապրիլի 1996 թ.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2011, 2012 և 2421 հոդվածներով.

 

«ՀՈԴՎԱԾ 2011. ՎՏԱՆԳԱՎՈՐ և ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ և ՀԵՌԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ

Վտանգավոր և այլ թափոնների փոխադրման համար պատասխանատու անձի կողմից դրանց փոխադրման սկզբի և ավարտի մասին իրավասու պետական մարմնին սահմանված ժամկետներում չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Վտանգավոր և այլ թափոնների հեռացման համար պատասխանատու անձի կողմից դրանց ստացման և հեռացման գործողությունների մասին իրավասու պետական մարմնին սահմանված ժամկետներում չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»:

 

«ՀՈԴՎԱԾ 2012. ՎՏԱՆԳԱՎՈՐ և ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառություն կատարելը, որն էական վնաս չի պատճառել`

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»:

 

«Հոդված 2421. Բնության պահպանության իրավասու պետական մարմինները

 

Բնության պահպանության իրավասու պետական մարմինները քննում են սույն օրենսգրքի 2011, 2012  հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Բնության պահպանության իրավասու` պետական մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն իրավասու պետական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները»:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2376  հոդվածով.

 

«Հոդված 2376. ՎՏԱՆԳԱՎՈՐ և ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

Վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառությունը, որը կատարվել է նույնպիսի խախտման համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կամ էական վնաս է պատճառել`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով»:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի երրորդ մասում «236» թվից հետո լրացնել «2376» թիվը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

22 մայիսի 1996 թ.

ՀՕ-53