Basic information
Number
N 7-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.12.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.12.01/28(237) Հոդ.427
Enactment organisation
Ոստիկանության պետ
Enactment date
10.10.2006
Signing organisation
Ոստիկանության պետ
Signing date
10.10.2006
Effective date
11.12.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11206383

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

10 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 7-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 Թ. ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 101 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության ընթացքում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ տալու ժամկետները կրճատելու, քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից զենք և փամփուշտներ ձեռք բերելու գործընթացը պարզեցնելու նպատակով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2002 թ. մարտի 15-ի «Ներքին գործերի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության նկատմամբ իրականացվող վերահսկողության կարգի մասին» թիվ 101 հրամանով հաստատված հրահանգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. լիցենզիաներ տալու համար ներկայացվող փաստաթղթերը ուսումնասիրվում, ձևակերպվում և հանձնվում են դիմումատուին դիմում ներկայացնելու օրվանից` մեկամսյա ժամկետում, իսկ թույլտվություններինը` մեկ շաբաթյա ժամկետում»:

2. 13-րդ կետը «ենթակա է մերժման» բառերից հետո լրացնել «դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում` հիմնավոր պատճառաբանությամբ» բառերով:

3. 19-րդ կետից հանել «զենք ու փամփուշտներ մատակարարելու մասին կնքած պայմանագրերի պատճենները» բառերը:
 
Ոստիկանության
գեներալ-գնդապետ`
Հ. Հարությունյան