Basic information
Number
N 1672-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.12.2006-15.07.2010)
Status
Չի գործում
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.09.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.11.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
04.12.2006
Effective date
05.12.2006
Interrupt date
15.07.2010

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2006 թվականի N 1672-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով և 589-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի հետ կնքելու «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին պատկանող` Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի N 141 հասցեում գտնվող նախկին ծննդատան մասնաշենքի` 600 քառ. մետր մակերեսով տարածքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը համարժեք գույքով փոխանակելու պայմանագիր:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) ձեռնարկել համապատասխան միջոցներ «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին սույն որոշման 1-ին կետում նշված գույքին համարժեք գույք առաջարկելու համար.

բ) եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի կնքումը և պայմանագրից բխող հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` փոխանակված գույքն ամրացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմին` Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը և այլ ստորաբաժանումներ տեղակայելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. նոյեմբերի 30
Երևան