«Գրանցված է»
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006395
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 24 նոյեմբերի 2006 թ. ք. Երևան  | 
N 283-Ն | 
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի «ԱրմենԹել»ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» N 1465-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 6.Բ.3 կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 7-ի «Սակագներ հաստատելու մասին» N 404-Ն հրամանով հաստատված սակագները գործում են մինչև 2007 թվականի մարտի 1-ը` որպես անցումային սակագներ:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամանակահատվածում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը կարող է ներկայացնել սակագների ճշգրտումների վերաբերյալ նոր առաջարկություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 ՀՀ հանրային ծառայությունները  | 
Ռ. Նազարյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 24.08.2007, N 340-Ն | 01.10.2007, N 283-Ն | |
| 27.07.2007, N 318-Ն | 01.09.2007, N 283-Ն | |
| 19.02.2007, N 54-Ն | 01.03.2007, N 283-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|