Basic information
Number
N 1691-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.12.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1330
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.11.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.12.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
07.12.2006
Effective date
30.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1691-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 20-ի «Մինչև 1990 թվականի օգոստոսի 23-ը ՀՍՍՀ Մինիստրների Սովետի, ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի և ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի կողմից ընդունված և ուժը պահպանող նորմատիվ որոշումների ցանկի մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված ցանկի 11-րդ կետը:

2. Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 4
Երևան