Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-114-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.08.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.29/44(279) Հոդ.802
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
25.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«2001 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԿԻՑ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.

1. Վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված «2001 թվականի համար Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման ու զարգացման և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից Հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի գործունեության ապահովման ուղղությամբ հատկացումների օգտագործման մասին» որոշումը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. օգոստոսի 25
Երևան
ՆՀ-114-Ն