Basic information
Number
N 1802-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (06.01.2007-30.06.2018)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2007.01.05/1(525) Հոդ.7
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.12.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.12.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.12.2006
Effective date
06.01.2007
Interrupt date
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2006 թվականի N 1802-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

որոշմամբ հաստատված`

ա) N 1 հավելվածի`

16-րդ կետը «գործակալություններին» բառից հետո լրացնել «, տեսչությանը» բառով,

 30-րդ կետը «գործակալություններ» բառից հետո լրացնել «, տեսչություն» բառով,

 43-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ1» ենթակետով`

«գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.».

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայությունը վերանվանել Զբաղվածության պետական ծառայության:

Այդ կապակցությամբ որոշման NN 2 և 3 հավելվածների II բաժիններում «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծառայություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 16
Երևան