Basic information
Number
N 1862-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.01.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.01.17/4(528) Հոդ.67
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.12.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.12.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
29.12.2006
Effective date
27.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1862-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորման կարգը, հայտի ձևը և լիցենզիայի ձևն ու թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը, հայտի ձևը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1445-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին, այդ թվում` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեության պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ, մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողությունն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 26
Երևան