Basic information
Number
N 1859-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.01.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.01.17/4(528) Հոդ.64
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.12.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.12.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
29.12.2006
Effective date
27.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2006 թվականի N 1859-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 768 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 768 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշման N 2 հավելվածի՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոնների ցանկի՝

ա) 1-ին կետի՝

«գ» ենթակետում «կադրերի գծով» բառերը փոխարինել «ֆիզիկական պաշտպանության գծով» բառերով,

«դ» ենթակետում «տեղակալ՝ շահագործման գծով» բառերը փոխարինել «տեղակալներ» բառով,

«ե» և «զ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

բ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 27
Երևան