Basic information
Number
ՆՀ-51-Ա
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (07.04.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
06.04.2004
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
06.04.2004
Effective date
07.04.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրով հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) խորհրդի կազմից հանել`

Անտի Վաուրինենին

- Ատոմհսկողության պետ (Ֆինլանդիա),

Յուրի Վիշնևսկուն


- Պետատոմհսկողության կոմիտեի նախագահ (Ռուսաստանի Դաշնություն).

բ) խորհրդի կազմում ընդգրկել`

Վլադիմիր Ասմոլովին

- Ատոմային էներգիայի նախարարի տեղակալ (Ռուսաստանի Դաշնություն).

գ) «Անդրեյ Մալիշև - Ատոմային էներգիայի նախարարի տեղակալ (Ռուսաստանի Դաշնություն)» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

Անդրեյ Մալիշև

- Ռուսաստանի Դաշնության ատոմհսկողության դաշնային ծառայության ղեկավար:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
6 ապրիլի 2004 թ.
ՆՀ-51-Ա