Basic information
Number
ԹԻՎ 25
Type
Պաշտոնական տեղեկատվություն
Act type
Հիմնական ակտ (28.12.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.01.17/4(528)
Enactment organisation
Արդարադատության նախարարություն
Enactment date
28.12.2006
Signing organisation
Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ
Signing date
28.12.2006

Հ Հ  Ա Ր Դ Ա Ր Ա Դ Ա Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԹԻՎ 25

28 դեկտեմբերի 2006 թվականի

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի «ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՀՕ-223-Ն) ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 66 (521) համարում հրապարակված 2006 թվականի նոյեմբերի 28-ի «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (ՀՕ-223-Ն) օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ հունվարի 4-ից, թեև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2007 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում։

 

Իրավական ակտերի
փորձաքննության
վարչության պետ՝
Կ. Խտրյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation