Basic information
Number
ՀՕ-44-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (25.01.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.106
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
25.12.2006
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
16.01.2007
Effective date
25.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 49-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» և «գ» կետերը «դիլերների» բառից հետո լրացնել «-բրոքերների» բառով:

 

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «մետաղադրամ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «մետաղադրամ (այդ թվում՝ հուշադրամ)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 16
Երևան
ՀՕ-44-Ն