Basic information
Number
ՀՕ-48-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (03.02.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.110
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
25.12.2006
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
16.01.2007
Effective date
03.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 201-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 201. Օտարերկրացիների, հրավիրողների և գործատուների՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելը

 

Օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով:

Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն հրավիրողի՝ հրավիրվողի կեցության ծախսերը, այդ թվում` նրա հնարավոր բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու մասին պարտավորությունը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով:

Գործատուների (իրավաբանական անձանց դեպքում՝ դրանց գործադիր տնօրենների) կողմից առանց համապատասխան կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 150-ապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 16
Երևան
ՀՕ-48-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation