Basic information
Number
Թիվ 27
Type
Պաշտոնական տեղեկատվություն
Act type
Հիմնական ակտ (12.01.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.01.24/6(530)
Enactment organisation
Արդարադատության նախարարություն
Enactment date
12.01.2007
Signing organisation
Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ
Signing date
12.01.2007

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Թիվ 27 12 հունվարի 2007 թվականի

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՀՕ-190-Ն) ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 66 (521) համարում հրապարակված 2006 թվականի նոյեմբերի 27-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (ՀՕ-190-Ն) օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ հունվարի 4-ից, թեև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2007 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում։

Իրավական ակտերի
փորձաքննության
վարչության պետ՝

Կ. Խտրյան