Basic information
Number
N 1795-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.12.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.12.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.12.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.12.2006
Effective date
22.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1795-Ա

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերն ու պայթեցման միջոցները`

 

Փամփուշտավորված ամիոնիտ 6 Ժվ` Ֆ=32 մմ` 250 (երկու հարյուր հիսուն) հազ. կգ
   
Ամոնիտ 6 Ժվ (փոշի)` 50 (հիսուն) հազ. կգ
   
Տրինիտրոտոլուոլ (տրոտիլ)` 60 (վաթսուն) հազ. կգ
   
Դետոնացիոն քուղ (ԴՇԷ)` 240 (երկու հարյուր քառասուն) հազ. կգ
 
Կրակատար քուղ (ՕՇԱ կամ ՕՊՇԱ)` 1500 (հազար հինգ հարյուր) գծմ
 
Ճայթիչ պարկուճ (ԿԴ-8Ս)` 450 (չորս հարյուր հիսուն) հազ. հատ
 
Էլեկտրական ճայթիչ պարկուճ (ԷԴ-ԶՆ)` 162 (հարյուր վաթսուներկու) հազ. հատ
 
ՈՒՆՍ-ՊԱ-0-100` 48 (քառասունութ) հատ
 
ՈՒՆՍ-ՊԱ-25-14` 672 (վեց հարյուր յոթանասուներկու) հատ
 
ՈՒՆՍ-ՊԱ-25-5` 576 (հինգ հարյուր յոթանասունվեց) հատ
 
ՈՒՆՍ-Ս-450-14` 1536 (հազար հինգ հարյուր երեսունվեց) հատ
 
ՈՒՆՍ-Ս-500-12` 1536 (հազար հինգ հարյուր երեսունվեց) հատ

 

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողություն:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելով տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. դեկտեմբերի 19
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation