Basic information
Number
N 59-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.02.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.02.14/10(534) Հոդ.219
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.01.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.01.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
30.01.2007
Effective date
15.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2007 թվականի N 59-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները համայնքների ենթակայությանը հանձնելու մասին» N 1699-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 1-ին կետում «Ավանի և Նոր Նորքի» բառերը փոխարինել «Ավանի, Նոր Նորքի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 23
Երևան