Basic information
Number
Թիվ 37
Type
Պաշտոնական տեղեկատվություն
Act type
Հիմնական ակտ (26.01.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.02.28/3
Enactment organisation
Արդարադատության նախարարություն
Enactment date
26.01.2007
Signing organisation
Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ
Signing date
26.01.2007

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Թիվ 37

26 հունվարի 2007 թվականի

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ (ԹԻՎ 1870-Ն) ՈՐՈՇՄԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2007 թվականի հունվարի 24-ի թիվ 6 (530) համարում հրապարակված 2006 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության /թիվ 1870-Ն/ որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից` հունվարի 25-ից, թեև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2007 թվականի հունվարի 1-ը:

 

Իրավական ակտերի
փորձաքննության
վարչության պետ`

Կ. Խտրյան