Basic information
Number
ՀՕ-78-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (24.03.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.03.14/15(539) Հոդ.320
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
26.02.2007
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
06.03.2007
Effective date
24.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 26-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1952-րդ հոդվածով.

 

«Հոդված 1952. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»: 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 6
Երևան
ՀՕ-78-Ն