ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Իրականացնել Հայաստանի Հանրապետության փոստային էմիսիաներ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
- 1992 թվականից ապահովել Հայաստանի Հանրապետության փոստային էմիսիաների իրականացումը.
- 1992 թվականից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսել Հայաստանի Հանրապետության փոստային էմիսիաների իրականացմամբ պայմանավորված ծախսերը և եկամուտները:
3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի լրատվության հարցերի մշտական հանձնաժողովին` վերահսկել Հայաստանի Հանրապետության առաջին նամականիշների, փոստային ծախսերի և բացիկների ստեղծման աշխատանքները:
| Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար | Բ. Արարքցյան | 
| 24 դեկտեմբերի 1991 թվականի, | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 28.11.2006, ՀՕ-199-Ն | 04.01.2007, N Ն-0487-I | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|