Basic information
Number
N 265-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.03.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ.406
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.03.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.03.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
17.03.2007
Effective date
29.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2007 թվականի N 265-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրության`

ա) 12-րդ կետի «ե» ենթակետից հանել «նախարարության աշխատակազմի ղեկավարին, նշանակումներ է կատարում» բառերը, իսկ «բարձրագույն» բառից հետո ենթակետը լրացնել «և գլխավոր» բառերով.

բ) 38-րդ կետի երկրորդ պարբերությունը «ղեկավարը» բառից հետո լրացնել «, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հատուկ բաժինը վերանվանել առաջին բաժին:

Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 3-րդ կետում «Հատուկ բաժին» բառերը փոխարինել «Առաջին բաժին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 10
Երևան