Basic information
Number
N 15/1-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2007-25.11.2011)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2002.10.18/26(112) Հոդ.202
Enactment organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Enactment date
09.10.2002
Signing organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Signing date
09.10.2002
Effective date
28.10.2002
Interrupt date
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հոկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60602237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 հոկտեմբերի 2002 թ.
ք. Երևան
N 15/1-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

   ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետով, 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2002 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ ՍԴՈ-389 որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը կարող են բողոքարկվել դատարան:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տվյալ ընտրական տեղամասում հաշվառված` սակայն ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացուն տալիս է սույն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված տեղեկանք` լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում կամ առաջին ատյանի դատարան ներկայացնելու համար (ձևը կցվում է):

(2-րդ կետը լրաց. 06.02.07 N 30-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 22.06.05 N 23-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 22.06.05 N 23-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 22.06.05 N 23-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 22.06.05 N 23-Ն)

 


Հավելված 1
ՀՀ ԿԸՀ-ի 2002 թ.
հոկտեմբերի 9-ի թիվ 15/1-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Քաղաքացի __________________________________________

/Ազգանուն, անուն, հայրանուն/

 

Անձնագիր` սերիա _____________ համար ____________________

 

Հաշվառված _________________փողոց _____________________

                                /գյուղ, քաղաք/

 

շենք ____________ բնակարան /տուն/ _______________________

 

Հաշվառված է թիվ ___ ընտրատարածքի թիվ ___ ընտրական տեղամասի տարածքում, սակայն տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված չէ:

 

(Ներկայացվում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում կամ առաջին ատյանի դատարան)

 

         Տեղամասային ընտրական

         հանձնաժողովի նախագահ ________________      Կ.Տ.

                                                     /ստորագրություն/

 

(հավելվածը փոփ. 22.06.05 N 23-Ն, լրաց. 06.02.07 N 30-Ն)

Change History
Changing Act Corresponding incorporation
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 15/1-Ն
06.02.2007, N 30-Ն 11.03.2007, N 15/1-Ն
22.06.2005, N 23-Ն 11.08.2005, N 15/1-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation