Basic information
Number
ՀՕ-83
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (19.11.1996-15.12.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀԱԺՏ 1996/21-22 (1121-1122) նոյեմբեր, Հոդ. 251
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
22.10.1996
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
16.11.1996
Effective date
19.11.1996
Interrupt date
15.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«22» հոկտեմբերի 1996 թ.

 

«ԲԱՆԿԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 37 հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 37. ԲԱՆԿԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

 

Մինչև Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մասին օրենքների ընդունումը բանկերի սնանկացման վերաբերյալ գործերը քննում են հանրապետության հետևյալ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները`

ա) Երևան քաղաքի Սպանդարյանի շրջանային ժողովրդական դատարանը`

եթե պարտապանը գրանցված է Երևան քաղաքում.

բ) Գյումրի քաղաքի Շիրակի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`

եթե պարտապանը գրանցված է Շիրակի մարզի տարածքում.

գ) Վանաձորի քաղաքային ժողովրդական դատարանը`

եթե պարտապանը գրանցված է Լոռվա մարզի տարածքում.

դ) Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`

եթե պարտապանը գրանցված է Տավուշի մարզի տարածքում.

ե) Աշտարակի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`

եթե պարտապանը գրանցված է Արագածոտնի մարզի տարածքում.

զ) Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`

եթե պարտապանը գրանցված է Կոտայքի մարզի տարածքում.

է) Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`

եթե պարտապանը գրանցված է Գեղարքունիքի մարզի տարածքում.

ը) Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`

եթե պարտապանը գրանցված է Արմավիրի մարզի տարածքում.

թ) Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`

եթե պարտապանը գրանցված է Արարատի մարզի տարածքում.

ժ) Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`

եթե պարտապանը գրանցված է Վայոց ձորի մարզի տարածքում.

ժա) Կապանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`

եթե պարտապանը գրանցված է Սյունիքի մարզի տարածքում»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Այդ կապակցությամբ օրենքի 37 հոդվածը համարել 38 հոդված:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

16 նոյեմբերի 1996 թ.

ՀՕ-83

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation