Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն-1018-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.03.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/5 (1057) 15 մարտ,
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.03.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.03.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի մասին» օրենքի հրապարակման պահից երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի ծախսերի նախահաշվում առանձին տողով նախատեսել վերահսկիչ պալատի պահպանման ծախսերը և Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել առաջարկներ պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:

3. Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովների առաջարկությունները, «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի մասին» օրենքի հրապարակման պահից երեք ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության քննարկմանը ներկայացնել վերահսկիչ պալատի նախագահի թեկնածություններ:

4. Ուժը կորցրած համարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» 1993 թվականի հուլիսի 19-ի որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


15 մարտի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-1018-I