Basic information
Number
N 466-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.04.2007-20.09.2019)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.04.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.04.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
26.04.2007
Effective date
27.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2007 թվականի N 466-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՎԻԱՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը։

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին ապահովել «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունում սահմանված կարգով համապատասխան փոփոխությունների կատարումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 21
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
12.09.2019, N 1230-Ա 20.09.2019, N 466-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation