Basic information
Number
ՀՕ-151-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (20.05.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.05.10/24(548) Հոդ.573
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
09.04.2007
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
27.04.2007
Effective date
20.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 36-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տրամադրած նախորդ տարվա հաշվարկային միջին տարեկան փոխարժեքը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված նախորդ տարվա` արժութային շուկաներում ձևավորված միջին տարեկան փոխարժեքը» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. ապրիլի 27
Երևան
ՀՕ-151-Ն