Basic information
Number
N 477-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.05.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.05.10/24(548) Հոդ.597
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.04.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.04.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
27.04.2007
Effective date
11.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 ապրիլի 2007 թվականի N 477-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 86-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.

2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը` 85,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներին սուբվենցիա տրամադրելու նպատակով` համաձայն սույն որոշման N 2 հավելվածի, որից` 2007 թվականի առաջին կիսամյակում` 28,331.7 հազ. դրամ և ինն ամսում` 85,000.0 հազ. դրամ.

բ) Երևանի քաղաքապետարանին` 180,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` Երևանի քաղաքապետարանի «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով, որից` 2007 թվականի առաջին կիսամյակում` 104,165.8 հազ. դրամ և ինն ամսում` 113,746.0 հազ. դրամ:».

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.

4) որոշման հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

5) որոշումը լրացնել N 2 հավելվածով, համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 23
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 5-ի N 477-Ն որոշման

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 1-ի N 86-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

(հազ. դրամ)

NN
ը/կ
Քաղաքային
համայնքների
անվանումները
Հատկացվող գումարը` ըստ եռամսյակների (աճողական)

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

    28,331.7 85,000.0 85,000.0
1. Գյումրի 10,000.0 10,000.0 10,000.0
2. Վանաձոր 8,000.0 8,000.0 8,000.0
3. Արարատ 2,000.0 2,000.0 2,000.0
4. Վաղարշապատ 5,000.0 5,000.0 5,000.0
5. Արմավիր 2,000.0 2,000.0 2,000.0
6. Ապարան 1,000.0 1,000.0 1,000.0
7. Աշտարակ 331.7 2,000.0 2,000.0
8. Թալին   1,000.0 1,000.0
9. Արտաշատ   3,000.0 3,000.0
10. Վեդի   1,000.0 1,000.0
11. Մասիս   1,000.0 1,000.0
12. Մեծամոր   1,000.0 1,000.0
13. Գավառ   2,000.0 2,000.0
14. Ճամբարակ   500.0 500.0
15. Մարտունի   1,000.0 1,000.0
16. Սևան   2,000.0 2,000.0
17. Վարդենիս   1,000.0 1,000.0
18. Ալավերդի   1,000.0 1,000.0
19. Ախթալա   200.0 200.0
20. Թումանյան   200.0 200.0
21. Շամլուղ   200.0 200.0
22. Սպիտակ   1,000.0 1,000.0
23. Ստեփանավան   1,000.0 1,000.0
24. Տաշիր   1,000.0 1,000.0
25. Հրազդան   3,000.0 3,000.0
26. Չարենցավան   2,000.0 2,000.0
27. Ծաղկաձոր   3,000.0 3,000.0
28. Աբովյան   3,000.0 3,000.0
29. Բյուրեղավան   1,000.0 1,000.0
30. Եղվարդ   1,000.0 1,000.0
31. Նոր Հաճն   1,000.0 1,000.0
32. Արթիկ   2,000.0 2,000.0
33. Մարալիկ   500.0 500.0
34. Կապան   3,000.0 3,000.0
35. Քաջարան   1,000.0 1,000.0
36. Գորիս   2,000.0 2,000.0
37. Մեղրի   500.0 500.0
38. Ագարակ   500.0 500.0
39. Սիսիան   1,000.0 1,000.0
40. Դաստակերտ   200.0 200.0
41. Եղեգնաձոր   1,000.0 1,000.0
42. Վայք   500.0 500.0
43. Ջերմուկ   3,000.0 3,000.0
44. Իջևան   2,000.0 2,000.0
45. Դիլիջան   4,000.0 4,000.0
46. Նոյեմբերյան   500.0 500.0
47. Բերդ   1,000.0 1,000.0
48. Այրում   200.0 200.0
»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation