Basic information
Number
N 504-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.05.2007-25.12.2022)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.05.23/26(550) Հոդ.629
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.04.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.05.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
07.05.2007
Effective date
24.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 7 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2007 թվականի N 504-Ն

ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում արգելված սննդային հավելումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 2
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 26-ի N 504-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ

 

Ինդեքսը Սննդային հավելումների անվանումները
(լատինական գրառումներով)
Տեխնոլոգիական
ֆունկցիաները
E121 Ցիտրուսային կարմիր 2 (Օրսեին, Orcein,
Օրխիլ, Orchil)
ներկանյութ (կարմիր)
E123 Ամարանտ (Amaranth), FD&C Red (Կարմիր) 2 ներկանյութ (կարմիր)
E216 Պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթեր
(Propyl para-hydroxybenzoate)
պահածոյացնող
նյութ (բենզոատներ)
E217 Պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթերի
նատրիումական աղ (Sodium propyl para-
hydroxybenzoate)
պահածոյացնող
նյութ (բենզոատներ)
E240 Ֆորմալդեհիդ (Formaldehyde) պահածոյացնող
նյութ
E924a

Կալիումի բրոմատ (Potassium bromate)

որակը լավացնող
նյութ (ալյուրի և
հացի բարելավիչ)
E924B Կալցիումի բրոմատ (Calcium bromate) որակը լավացնող
նյութ (ալյուրի և
հացի բարելավիչ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան