«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
4 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10605422
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 28 հոկտեմբերի 2005 թ. | N 190-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 29-ի «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 659-Ա որոշմամբ հաստատված ցանկի 9-րդ կետի պահանջին համապատասխան.
Հրամայում եմ՝
Սահմանել Հայաստանի Հանրապետությունում տնտեսական օգտակարության պետական փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը՝ համաձայն հավելվածի:
| Նախարար՝ | Դ. Լոքյան | 
| Հավելված | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ 
ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ 
| 1. Ցորեն | 33. Ձմերուկ | 
| 2. Գարի | 34. Սեխ | 
| 3. Տարեկան (աշորա) | 35. Դդում | 
| 4. Տրիտիկալե | 36. Դդմիկ | 
| 5. Հաճար | 37. Առվույտ | 
| 6. Եգիպտացորեն | 38. Կորնգան | 
| 7. Լոբի | 39. Վիկ | 
| 8. Սիսեռ | 40. Արևածաղիկ | 
| 9. Ոլոռ | 41. Երեքնուկ միամյա (Շաբդար) | 
| 10. Ոսպ | 42. Ոզնախոտ հավաքովի | 
| 11. Սոյա | 43. Ժիտնյակ | 
| 12. Ծխախոտ | 44. Մարգագետնային սիզախոտ | 
| 13. Կտավատ | 45. Խաղող | 
| 14. Խորդենի | 46. Ծիրանենի | 
| 15. Գետնանուշ | 47. Դեղձենի | 
| 16. Սորգո | 48. Սալորենի | 
| 17. Կարտոֆիլ | 49. Շլորենի | 
| 18. Կաղամբ | 50. Բալենի | 
| 19. Ծաղկակաղամբ | 51. Կեռասենի | 
| 20. Լոլիկ | 52. Նշենի | 
| 21. Վարունգ | 53. Խնձորենի | 
| 22. Տաքդեղ | 54. Տանձենի | 
| 23. Սմբուկ | 55. Սերկևիլենի | 
| 24. Ճակնդեղ | 56. Ընկուզենի | 
| 25. Գազար | 57. Նշենի | 
| 26. Սոխ | 58. Նռնենի | 
| 27. Սխտոր | 59. Թզենի | 
| 28. Բողկ | 60. Խուրմա | 
| 29. Ամսական բողկ | 61. Ձիթենի | 
| 30. Սպանախ | 62. Հաղարջենի | 
| 31. Մաղադանոս | 63. Կոկռոշենի | 
| 32. Սամիթ | 64. Ազնվամորի (մալինա) | 
| 
 | 65. Ելակ | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 08.12.2023, N 2505-Ն | 04.01.2024, N 190-Ն | |
| 22.01.2016, N 9-Ն | 11.03.2016, N 190-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|