Basic information
Number
N 405
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (15.04.1999-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1998.07.03/14(47)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.06.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.06.1998
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
26.06.1998
Effective date
13.07.1998

040.0405.26.06.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 1998 թվականի N 405
քաղ. Երևան

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կասեցնել բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները, բացառությամբ միջազգային համաձայնագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն գործող արտաբյուջետային հաշիվներով գործառնությունների:

 2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ` մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ իրենց համակարգի բյուջետային հիմնարկների արտաբյուջետային բանկային հաշիվներ ունենալու կամ այդ հիմնարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը թույլատրել ուսումնական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան), Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համակարգի բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները մինչև տվյալ ոլորտները կարգավորող Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների ընդունումը:

(3-րդ կետը խմբ., փոփ. 17.10.98 N 637, փոփ. 02.02.99 N 43, խմբ. 15.04.99 N 226)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան