«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305455
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 28 հոկտեմբերի 2005 թ. | N 15-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կապի ծառայություններից ստացված եկամուտների մասին» Ձև թիվ 12-կապ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Կապի ծառայություններից ստացված եկամուտները» Ձև թիվ 12-կապ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 27-Ն որոշումը:
| Նախագահ՝ | Ս. Մնացականյան | 
| ՀԱՎԵԼՎԱԾ | |
| 
 | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 12-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
1.3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու ամսվա համար:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
«Կապի ծառայություններից ստացված եկամուտները, հազար դրամ» ցուցանիշը ներկայացնում է փոստային ու սուրհանդակային և հեռահաղորդակցության (հեռագրային, հեռախոսային, շարժական, տվյալների փոխանցման, հեռուստառադիոծրագրերի հեռարձակման, այլ կապի ծառայություններից) ծառայություններից ստացված եկամուտների հանրագումարը:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30-ը (31-ը), փետրվարի համար՝ 28-ը (29-ը)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
|  | ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | 
| Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի | 
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | 
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության ներկայացման ժամկետը` | 
| Ազգային վիճակագրական ծառայություն, Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն | Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը | մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը | 
| 
 _____________________ I_I_I_I_I_I_I 
 Մարզը _________________ Համայնքը_____________  Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից | ՁԵՎ ԹԻՎ «Հաստատված է» «Տպագրված է» | ||
| 
 | |||
| Չլրացնել ß | |||
| ՏԳՏԴ I_I_I_I_I_I Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I | |||
| Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: | |||
ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ 
200_ թ.   ____________________  ամսվա համար
|                 | Տողի հա-մարը | Հաշվետու ամիսը | Աճողական թվերով | ||
| ընթացիկ տարվա | նախորդ տարվա | հաշվետու տարվա սկզբից | նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար | ||
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 
| Կապի ծառայություններից ստացված եկամուտները (առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ | 110 | 
 | 
 | 
 | 
 | 
| դրանից`փաստացի վճարումներ | 111 | 
 | 
 | 
 | 
 | 
| 110 տողից` բնակչությունից, հազար դրամ | 112 | 
 | 
 | 
 | 
 | 
| դրանից`փաստացի վճարումներ | 112.1 | 
 | 
 | 
 | 
 | 
| Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ | 120 | 
 | 
 | 
 | 
 | 
| Ղեկավար | _____________________ | _____________________ | 
| (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | |
| Լրացնող | _____________________ | _____________________ | 
| (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն, պաշտոն) | 
| _____________________ | __ ___________200__թ. | |
| (Հեռախոսահամար(ներ)) | (լրացման ամսաթիվը) | |
| Էլեկտրոնային փոստ | ______________________@____________________ | |