Basic information
Number
N 116-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (07.06.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.06.20/18(258) Հատուկ բաժին
Enactment organisation
Արդարադատության նախարար
Enactment date
06.06.2007
Signing organisation
Արդարադատության նախարար
Signing date
06.06.2007
Effective date
07.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 հունիսի 2007 թ.
ք. Երևան

N 116-Ա հրամանից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

Անվճարունակության գործերով կառավարիչ Կոլյա Ղամբարյանին 25.04.2002 թ. տրված թիվ 01Ա N 00126 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 05.06.2007թ. եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. 2007 թվականի հունիսի 5-ից ուժը կորցրած ճանաչել Կոլյա Ղամբարյանին 25.04.2002թ. տրված թիվ 01Ա N 00126 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին` ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:

 

Դ. Հարությունյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation