Basic information
Number
Թիվ 39
Type
Պաշտոնական տեղեկատվություն
Act type
Հիմնական ակտ (16.04.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.07.11/35(559)
Enactment organisation
Արդարադատության նախարարություն
Enactment date
16.04.2007
Signing organisation
Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ
Signing date
16.04.2007

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Թիվ 39 16 ապրիլի 2007 թվականի

 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՀՕ-127-Ն) ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 19 (543) համարում հրապարակված 2007 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (ՀՕ-127-Ն) օրենքի ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից` ապրիլի 12-ից, թեև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված պաշտոնական հրապարակման պահից:

Իրավական ակտերի
փորձաքննության
վարչության պետ՝

  Կ. Խտրյան