| 
 Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
 
 ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
 
 I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
 1. Սույն ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ սարքավորումների վրա` 
 
| ա) ֆաքսիմիլային սարքավորումներ | 8443 32 200 |  
| բ) 10 կգ ոչ ավելի զանգվածով դյուրակիր թվային հաշվիչ մեքենաներ, որոնց կազմում ընդգրկված են` տվյալների
 մշակման կենտրոնական բլոկը, ստեղնաշարը և դիսփլեյը
 | 8471 30 000 |  
| գ) այլ հաշվիչ մեքենաներ, որոնք մատակարարվում են համակարգի տեսքով
 | 8471 49 000 |  
| դ) անլար լսափողով հեռախոսային ապարատներ` լարային կապի համար
 | 8517 11 000 |  
| ե) հեռախոսային ապարատներ` բջջային կամ այլ անլար կապի ցանցերի համար
 | 8517 12 000 |  
| զ) այլ հեռախոսային սարքավորումներ | 8517 18 000 |  
| է) բազային կայաններ | 8517 61 000 |  
| ը) ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման, վերափոխման և հաղորդման կամ վերականգնման
 մեքենաներ, այդ թվում` մարշրուտիզատորներ և
 կոմուտացման սարքավորումներ
 | 8517 62 000 |  
| թ) դյուրակիր ընդունիչներ` ազդանշանային կանչի ընդունման կամ փեյջինգային հաղորդագրության
 համար, և այլ սարքեր
 |   8517 69 310,8517 69 390,
 8517 69 900,
 8517 70 900
 |  
| ժ) հեռախոսային ավտոպատասխանիչներ | 8519 50 000 |  
| ժա) հաղորդող սարքավորումներ, ինչպես նաև հաղորդող սարքավորումներ, որոնք իրենց կազմում
 ընդգրկում են ընդունիչ սարքավորումներ
 |   8525 50 000,8525 60 000
 |  
| ժբ) հեռաղեկավարման ռադիոսարքավորում | 8526 92 000 |  
| ժգ) անալոգային և թվային հաշվիչ համակարգեր և այլ սարքավորումներ
 | 8527 12 100,8527 12 900,
 8527 99 000
 |  (1-ին կետը խմբ. 24.05.07 N 736-Ն) 2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է նաև տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված սարքավորումների վրա, երբ դրանք տեղադրվում են տրանսպորտային միջոցներում կամ տրանսպորտային միջոցների վրա, կամ կազմում են տրանսպորտային միջոցի միավոր: 3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների վրա` ա) ռադիոսիրողների կողմից ստեղծված (մոդիֆիկացված) և օգտագործվող ոչ սերիական (մասսայական) արտադրության ռադիոսարքավորումների,  բ) ռադիոընդունիչների և ալեհավաքների, որոնք նախատեսված են ձայնի և հեռուստատեսային հաղորդումների ընդունման համար, գ) օդային երթևեկության կառավարման և դրա համար նախատեսված սարքավորումների և համակարգերի, դ) ազգային անվտանգության ապահովման, պետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության նպատակներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության համար նախատեսված սարքավորումների:  4. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են կանոնակարգի 1-ին կետով նախատեսված ռադիոսարքավորումներին և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումներին (այսուհետ` սարքավորումներ) ներկայացվող տեխնիկական, ինչպես նաև դրանց շուկա մուտք գործելուն, մակնշմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության հավաստման ընթացակարգերը: 5. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետի «է», «ը» և «ժա» ենթակետերում նշված սարքավորումները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման: (5-րդ կետը խմբ. 06.04.06 N 498-Ն, 19.10.06 N 1456-Ն, 24.05.07 N 736-Ն) 
 6. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները` ա) սարքավորում` ցանկացած սարքավորում, որը հանդիսանում է ռադիոսարքավորում կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում, կամ էլ ցանկացած սարքավորում, որը պարունակում է ռադիոսարքավորման կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորման մաս: Սարքավորումներն ըստ կատեգորիաների դասակարգվում են որպես ապարատներ, համակարգեր և կայանքներ. բ) հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում` սարքավորում կամ սարքավորման այն մասը, որը միացված լինելով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին` սահմանաբաժան կետում որտեղ հանդիպում են վերջնական օգտագործողը և ծառայություններ մատուցողի սարքավորումը և (կամ) գծերը, թույլ է տալիս ուղարկել, մշակել կամ ստանալ  տեղեկատվություն (ձայն, տվյալներ, պատկերներ և այլն). գ) ռադիոսարքավորում` ռադիոալիքների արձակման և (կամ) ընդունման միջոցով հաղորդակցության հնարավորություն ընձեռող սարքավորում կամ դրա այն մասը, որը շահագործում է վերգետնյա տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախությունների տիրույթը. դ) ռադիոալիքներ` էլեկտրամագնիսական ալիքներ 9 ԿՀց-ից մինչև 3000 ԳՀց հաճախականությամբ, որոնք տարածվում են տիեզերքում առանց որևէ արհեստական ուղղորդման. ե) փոխկապակցման կետ (ինտերֆեյս)` ցանցի վերջնակետ կամ եթերային փոխկապակցման կետ, կամ դրանց զուգակցություն, որոնք բնութագրվում են. 1) ցանցի վերջնակետը ֆիզիկական միացման կետ է, որտեղ օգտագործողին տրամադրվում է հասանելիություն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին,  2) եթերային փոխկապակցման կետը հատկորոշում է ռադիոհաղորդակցության ուղին ռադիոսարքավորումների միջև. զ) սարքավորման դաս` դաս, որը նույնացնում է սարքավորումների որոշակի տեսակներ, որոնք սույն տեխնիկական կանոնակարգի իմաստով համարվում են նույնանման, ինչպես նաև այն փոխկապակցման կետերը, որոնց համար այդ սարքավորումները նախատեսված են: Մեկ սարքավորումը կարող է պատկանել մեկից ավելի սարքավորումների դասերի. է) շահագործման փաստաթուղթ` փաստաթուղթ, որը պարունակում է սարքավորման նկարագրությունը և սարքավորմանը ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանության մասին տեղեկություններ. ը) վնասակար միջամտություն` միջամտություն, որը վտանգում կամ խանգարում է ռադիոնավագնացության ծառայությանը կամ անվտանգության ապահովման այլ ծառայությունների գործառույթների իրականացմանը, կամ էլ նվազեցնում է ռադիոհաղորդակցության որևէ ծառայության գործառույթի որակը: 
 
| III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ |  7. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սարքավորումների իրացումն առանց համապատասխանության պարտադիր հավաստման: (7-րդ կետը փոփ. 24.05.07 N 736-Ն) 8. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սարքավորումները պետք է ուղեկցվեն համապատասխանության սերտիֆիկատով և համապատասխանության նշանի մակնշմամբ: 9. Ցուցահանդեսների, շնորհանդեսների և նմանատիպ այլ միջոցառումների ընթացքում տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին չբավարարող սարքավորումների ցուցադրությունը չի արգելվում, եթե առկա է հստակ տեսանելի ցուցանակ առ այն, որ այդ սարքավորումները չեն կարող շուկա մուտք գործել կամ շահագործման մեջ դրվել նախքան սահմանված կարգով համապատասխանության հավաստումը: 
 
| IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ |  10. Սարքավորումների վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգով չնախատեսված անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն` ա) օգտագործողի անվտանգության և առողջության պահպանումը, ներառյալ համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի դրույթներին և «Կենցաղային պայմաններում լայն սպառման ապրանքների կիրառման ժամանակ ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակների» N 2-III-11/ 001-96/ միջպետական սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին. բ) էլեկտրամագնիսական համատեղելիության պահպանումը, ներառյալ համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի դրույթներին:  11. Վնասակար միջամտությունից խուսափելու նպատակով և վերգետնյա տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթի և ուղեծրային ռեսուրսների արդյունավետ օգտագործելու համար սարքավորումները պետք է համապատասխանեն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում հաճախականությունների բաշխումների աղյուսակով սահմանված նորմերին: 12. Սարքավորումների, ցանցի ֆիզիկական բաղադրիչների կամ դրա գործառույթների առանց վնասելու օգտագործումը, ինչպես նաև ցանցային ռեսուրսների օգտագործումը չպետք է առաջացնեն էլեկտրոնային հաղորդակցության ծառայության որակի անընդունելի փոփոխություններ: 13. Սարքավորումներին ներկայացվող անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում նախատեսված ստանդարտներով սահմանված պահանջներին: 14. Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է ընդգրկեն դրանց շահագործման եղանակները, տեղադրման, փոխադրման, պահման, օգտահանման (ոչնչացման), հավաքակցման (մոնտաժման), գործարկման և կարգավորման մասին տեղեկությունները, որոնք ապահովում են շահագործման պայմաններում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանությունը: Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51287 և ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին: 15. Առանձին դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորումն իրականացնող մարմնի կողմից կարող են սահմանվել հետևյալ լրացուցիչ պահանջները` ա) ցանցի միջոցով միևնույն դասին կամ տեսակին կամ այլ դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների փոխգործակցությանը (համատեղելիությանը) և համապատասխան փոխկապակցման կետերին միանալու ունակությանը ներկայացվող պահանջները. բ) օգտագործողի կամ բաժանորդի անհատական տվյալների և անձնական կյանքին վերաբերող այլ տեղեկությունների պաշտպանվածությունը կանխարգելող հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները. գ) անբարեխիղճ օգտագործումից կամ չարաշահումներից զերծ մնալու և շտապ կանչի ծառայություններին հասանելիությունը երաշխավորող որոշակի հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները. դ) հաշմանդամ օգտագործողների կողմից սարքավորումների օգտագործումն ընձեռելու հատկություններով դրանց օժտված լինելու վերաբերյալ պահանջները: 
 
| V. ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ  |  16. Սարքավորումները պետք է ունենան համապատասխան մակնշում, որը պետք է նշված լինի դրանց վրա և (կամ) դրանց փաթեթվածքների վրա երևացող տեղում և (կամ) շահագործման փաստաթղթերում: Սարքավորումների վրա մակնշվածքը պետք է լինի ընթեռնելի, չջնջվող, երկարակյաց, զետեղված լինի օգտագործողի համար մատչելի տեղում և համապատասխանի ԳՕՍՏ Ռ 51287 և ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին: 17. Սարքավորումների մակնշումը մասնավորապես պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները` ա) սարքավորման պայմանական անվանումը, մակնիշը, մոդելը, վերափոխակը (մոդիֆիկացիան), դասը (անհրաժեշտության դեպքում) և ծածկագիրը. բ) արտադրողի կամ մատակարարի անվանումը, ապրանքային կամ ֆիրմային նշանը (առկայության դեպքում) և գտնվելու վայրը. գ) անվանական լարումը կամ անվանական լարումների ընդգրկույթը, հոսանքի տեսակի պայմանական նշանը, փոփոխական հոսանքի դեպքում` հաճախությունները, անվանական հոսանքը և սպառվող կամ օգտակար անվանական հզորությունը. դ) արտադրման ամսաթիվը (ամիսը, տարին) և գործարանային համարը. ե) վտանգի մասին նախազգուշացումները և նախազգուշական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ցուցումները (անհրաժեշտության դեպքում). զ) նորմատիվ փաստաթղթի նշագիրը, որի պահանջներին համապատասխան արտադրված են սարքավորումները (առկայության դեպքում):
 
 
| VI. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ |  
 17. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանության հավաստումը կարող է համատեղվել ցածր լարման և էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ինչպես նաև անվտանգության այլ պահանջներին համապատասխանության հավաստման գործընթացի հետ, եթե անվտանգության այլ պահանջներ սահմանված են առանձին տեխնիկական կանոնակարգերով:  18. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 1ս-7ս սերտիֆիկացման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ: Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը սերտիֆիկացված սարքավորումների և (կամ) դրանց սպառողական տարաների և ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա կարող են նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը սահմանելու մասին» N 1281-Ն որոշմամբ սահմանված ձևի համապատասխանության նշան: 19. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով սարքավորումների նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի ներկայությամբ, տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով, սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնով նախատեսված ստանդարտներին համապատասխան, բացառությամբ 7-ս սխեմայի, երբ սերտիֆիկացվում է եզակի ներմուծված արտադրատեսակ:  Եթե սարքավորումների նորմատիվ փաստաթղթերով սահմանված են մեծ ծախսերի և ժամանակի հետ կապված փորձարկումներ, ինչպես նաև արտադրատեսակները դժվար փոխադրվող և պատվերով կատարվող են և (կամ) եթե փորձարկումների կատարումը բարդ է, իսկ նմուշները՝ թանկարժեք, ապա սերտիֆիկացման մարմինը կարող է որոշում ընդունել արտադրության գործընթացում կատարվող փորձարկումների հետ սերտիֆիկացման փորձարկումները համատեղելու մասին` սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի ներկայացուցիչների (փորձագետների) մասնակցությամբ: 20. Սարքավորումների նույնականացումն իրականացվում է համապատասխանության հավաստմանը ներկայացված սարքավորումների նմուշների և ապրանքաուղեկից փաստաթղթերի փորձաքննության եղանակով: 21. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան պետք է փորձարկումները կատարի սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնով նախատեսված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներին համապատասխան: Բարդ համակարգերի դեպքում կատարվում են համակարգի օպտիմալ փոխդասավորության (կոնֆիգուրացիայի) նմուշի փորձարկումներ: 22. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ պետք է կնքի համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է 2ս, 3ս, 4ս և 5u սխեմաներից որևէ մեկով:  23. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված սերտիֆիկացման սխեմայի և սարքավորումների ծառայության կամ երաշխիքի ժամկետների, բայց 3 տարուց ոչ ավելի: Սերտիֆիկացման սխեմաներին համապատասխան սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է` 1ս սխեմայի դեպքում` 6 ամիս, 2ս և 6ս սխեմաների դեպքում` 12 ամիս, 3ս սխեմայի դեպքում` 24 ամիս,  4ս, 5ս և 7ս սխեմաների դեպքում` 36 ամիս:  24. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի սահմանման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև սարքավորումների տվյալ խմբի վրա տարածվող այլ տեխնիկական կանոնակարգերով, ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով, սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատների գործողության ժամկետները: Նոր համապատասխանության սերտիֆիկատների գործողության ժամկետները սահմանվում են ոչ ավելի, քան էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ և ցածր լարման վերաբերյալ վերոհիշյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված ժամկետները: 25. Սերտիֆիկացման մարմինը, «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ: 26. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին: 
 
| VII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |  27. Սարքավորումների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 
 
| VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |  28. Սույն տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին սարքավորումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 
 IX. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ 
 
| Ստանդարտի նշագիրը | Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտների անվանումը |  
| ԳՕՍՏ 5238 | Հաղորդալարային կապի կայանքներ. Գծերում առաջացող վտանգավոր լարումներից և հոսանքներից պաշտպանության սխեմաներ. Տեխնիկական պահանջներ |  
| ԳՕՍՏ 5651 | Կենցաղային ռադիոընդունիչ սարքավորում. Ընդհանուր տեխնիկական պահանջներ |  
| ԳՕՍՏ 6343 | Հեռախոսներ. Էլեկտրաձայնային պարամետրերի չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 7152 | Միկրոֆոններ և պատիճավար հեռախոսներ ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |  
| ԳՕՍՏ 7153 | Ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |  
| ԳՕՍՏ 7845 | Հեռուստահեռարձակման համակարգ. Հիմնական պարամետրեր. Չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 11216 | Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ, չափման և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 11515 | Ձայնային հեռարձակման ուղիներ և կապուղիներ. Որակի հիմնական պարամետրեր. Չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 12252  | Անկյունային մոդուլումով ցամաքային շարժական կապի ռադիոկայաններ. Տիպեր, հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 13420 | Մայրուղային ռադիոկապի համար նախատեսված հաղորդիչներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ, չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 13924 | Հեռարձակման անշարժ հաղորդիչներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 14663 | Ռադիոկապի մայրուղային ընդունիչներ հեկտամետրային-դեկամետրային տիրույթի ալիքների համար. պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 16019 | Ցամաքային շարժական ծառայության ռադիոկայաններ. Մեխանիկական և կլիմայական ազդեցության կայունության նկատմամբ պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 16842 | Արդյունաբերական ռադիոխանգարումներ. Արդյունաբերական ռադիոխանգարումների աղբյուրների փորձարկման մեթոդներ  |  
| ԳՕՍՏ 18471 | Հեռուստահեռարձակման պատկերի փոխանցման ուղի. Ուղու օղակներ և չափման ազդանշաններ  |  
| ԳՕՍՏ 19463  | Պատկերի մայրուղային կապուղիներ ռադիոռելեային և արբանյակային հաղորդման համակարգերի. Հիմնական պարամետրեր և չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 19654 | Տվյալների փոխանցման կապուղիներ. Պարամետրերի չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 20532 | I-V տիրույթի հեռուստատեսային ռադիոհաղորդիչներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 20855 | Ազդանշանների կերպափոխիչ սարքավորումներ. Տոնային հաճախության համակցվող և ոչ համակցվող կապուղիների համար տվյալների փոխանցման սարքավորումներ. Տիպեր և հիմնական պարամետրեր |  
| ԳՕՍՏ 21655 | Կապի միասնական ավտոմատացված համակարգի մայրուղային առաջնային ցանցի ուղիներ և կապուղիներ. Էլեկտրական պարամետրեր և չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 22505 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ ռադիոհաղորդման ընդունիչներից, հեռուստացույցներից և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայից. Նորմեր և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 22579 | Միաշերտ մոդուլումով ցամաքային շարժական ծառայության ռադիոկայաններ. Տիպեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 22670 | Ինտեգրալային թվային կապի ցանց. Տերմիններ և սահմանումներ  |  
| ԳՕՍՏ 22937 | Տվյալների փոխանցման և հեռագրային կապի համակարգերի երկբևեռային տեղական շղթաներ. Տիպեր և հիմնական պարամետրեր |  
| ԳՕՍՏ 23675 | Տվյալների փոխանցման համակարգերի C2 համակցման շղթաներ. Էլեկտրական պարամետրեր |  
| ԳՕՍՏ 25007 | Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում կապուղիների հաճախականային բաժանումով փոխանցման համակարգերի կապուղիների հետ. Լծորդման հիմնական պարամետրեր |  
| ԳՕՍՏ 26315 | Կապուղիների հաճախականային բաժանումով փոխանցման համակարգերի խմբակային և գծային ուղիների սարքավորանք. Անվանական հարաբերական մակարդակների վերաբերյալ նորմեր. Փոխանցման ազդանշանների անվանական հարաբերական մակարդակներ և փոխադարձ միացման կետերում մուտքային և ելքային դիմադրություններ  |  
| ԳՕՍՏ 26557 | Կապի կապուղիներում ընդունվող տվյալների փոխանցման ազդանշաններ. Էներգետիկական պարամետրեր  |  
| ԳՕՍՏ 26631 | Ֆոտոֆաքսիմիլային տեղեկատվության ընդունման և հաղորդման համար ավելցուկի կրճատման միջոցներով ֆաքսիմիլային սարքավորում. Հիմնական պարամետրեր  |  
| ԳՕՍՏ 26797 | Հաղորդալարային կապի սարքավորանքի և էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից սպասարկող անձնակազմի պաշտպանություն. Չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 26886 | Փոխանցման թվային կապուղիների և կապի միասնական ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի խմբակային ուղիների համակցում. Հիմնական պարամետրեր  |  
| ԳՕՍՏ 27049 | Հաղորդալարային կապի սարքավորանքի և մթնոլորտային պարպումներից սպասարկող անձնակազմի պաշտպանություն  |  
| ԳՕՍՏ 27232 | Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում ֆիզիկական գծերի հետ. Հիմնական պարամետրեր |  
| ԳՕՍՏ 27908 | Կապի միասնական ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի փոխանցման թվային թելքաօպտիկական համակարգերի համակցում. Անվանացուցակ և հիմնական պարամետրեր |  
| ԳՕՍՏ 28142 | Ավտոմատ կանչի սարքավորում հեռախոսային կապի համար. Արտաքին սարքավորումների և կապի կապուղիների հետ փոխազդեցության ընթացակարգի նկատմամբ պահանջներ |  
| ԳՕՍՏ 28263, | Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. ИГП1, ИГП2, ИГП3, ИГП4, ИГП5. Տեխնիկական պայմաններ |  
| ԳՕՍՏ 28264, | Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. ФС1, ФС2, ФС3. Տեխնիկական պայմաններ
 |  
| ԳՕՍՏ 28265, | Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. МК1, МК2, МК3. Տեխնիկական պայմաններ
 |  
| ԳՕՍՏ 28266 | Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. МПС, ПНС, УПТ, СП. Տեխնիկական պայմաններ |  
| ԳՕՍՏ 28384 | Հեռախոսային կայաններ. Տոնային հաճախականությամբ տեղեկատվական ձայնային (ակուստիկ) ազդանշանների պարամետրեր |  
| ԳՕՍՏ 28439 | Էլեկտրահաղորդման գծերով թելքաօպտիկական փոխանցման համակարգերի սարքավորումներ թվային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ |  
| ԳՕՍՏ 28449 | Ավտոմատ հեռախոսային կայաններ. Էլեկտրոնային ավտոմատ հեռախոսային կայանների կոորդինատայինների հետ փոխգործակցության ընդհանուր պահանջներ. |  
| ԳՕՍՏ 28749 | 2400 բիթ/վ արագությամբ ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանցի կոմուտացվող կապուղիներով միաժամանակյա երկկողմանի տվյալների փոխանցման համար ազդանշանների փոխակերպման սարքավորումներ. Տիպեր և հիմնական պարամետրեր  |  
| ԳՕՍՏ 28871 | Թվային թելքաօպտիկական փոխանցման համակարգերի գծային ուղիների սարքավորումներ. Հիմնական պարամետրերի չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 29156 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն նանովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 29191ԻԷԿ 801-2-91
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրաստատիկական պարպման նկատմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 29216 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկատվական տեխնիկայի սարքավորանքից առաջացող արդյունաբերական ռադիոխանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 29280ԻԷԿ 1000-4092
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Փորձարկումներ խանգարումակայունության նկատմամբ. Ընդհանուր դրույթներ |  
| ԳՕՍՏ 30318 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահանջներ ռադիոհաղորդիչների ռադիոհաճախականությունների շերտի լայնության արտաշերտային ճառագայթման նկատմամբ. Չափումների և վերահսկման մեթոդներ  |  
| ԳՕՍՏ 30320 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ կարճատև ռադիոխանգարումների աղբյուր պարունակող սարքերից. Նորմեր և փորձարկման մեթոդներ  |  
| ԳՕՍՏ 30338 | Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Սարքվածքներ ռադիոհաղորդիչ բոլոր կարգերի և նշանակումների ժողովրդատնտեսական կիրառման. Հաճախականության թույլատրելի շեղումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 30428 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական հաղորդալարային կապի սարքավորանքից. Նորմեր և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ 30429 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական քաղաքացիական նշանակման ծառայողական ռադիոընդունման սարքվածքների հետ համատեղ տեղակայվող սարքավորանքից և ապարատուրայից. Նորմեր և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 50009 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 50628 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Անհատական էլեկտրոնային հաշվողական մեքենաների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 50648 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական հաճախականության մագնիսական դաշտի նկատմամբ կայունություն. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 50736 | Ցամաքային շարժական ռադիոկապի համակարգերի ալեհավաքա-ֆիդերային սարքեր. Տիպեր, հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 50739 | Միջոցներ հաշվողական տեխնիկայի. Տեղեկատվության պաշտպանություն չարտոնված մուտքից. Ընդհանուր տեխնիկական պահանջներ |  
| ԳՕՍՏ Ռ 50799 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոկապի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրասնուցման ցանցի էլեկտրաստատիկ պարպման իմպուլսային խանգարումների և լարման դինամիկ փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 50829 | Ռադիոկայանների, ընդունիչ-հաղորդիչ սարքերի օգտագործմամբ ռադիոէլեկտրոնային ապարատուրայի և դրանց բաղկացուցիչ մասերի անվտանգությունը. Ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 50839 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկագիտության և հաշվողական տեխնիկայի միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 50842 | Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոհաղորդող սարքեր ժողովրդատնտեսական կիրառման. Կողմնակի ռադիոճառագայթումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ  |  
| ԳՕՍՏ Ռ 50867 | Ռադիոռելեային կապի գծերի ալեհավաքներ. Դասակարգում և ընդհանուր տեխնիկական պահանջներ |  
| ԳՕՍՏ Ռ 50890 | Փոքր հզորության հեռուստատեսային հաղորդիչներ. Հիմնական պարամետրեր. Տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 50932 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հաղորդալարային կապի սարքավորանքի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 50933 | Ներզոնային ռադիոռելեային գծերի կապուղիներ և ուղիներ. Հիմնական պարամետրեր և փորձարկման մեթոդներ  |  
| ԳՕՍՏ Ռ 51138 | ԳԲՀ և ՈՒԲՀ տիրույթներով հեռուստառադիոհեռարձակող անշարժ հաղորդող կայանների ալեհավաքներ. Դասակարգում, տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51241 | Մուտքի կառավարման ու հսկման միջոցներ և համակարգեր. Դասակարգում. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51287 | Բաժանորդային հեռախոսային տեխնիկա. Անվտանգության պահանջներ և փորձարկումների մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51317.3.2(ԻԷԿ 61000-3-2)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. 16Ա-ից ոչ ավելի հոսանք (մեկ ֆազում) օգտագործող տեխնիկական միջոցների կողմից հոսանքի ներդաշնակ բաղադրիչների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ  |  
| ԳՕՍՏ Ռ 51317.3.3(ԻԷԿ 61000-3-3)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Լարման տատանումներ և առկայծում` առաջացած էլեկտրամատակարարման ցածրավոլտ համակարգերին միացրած 16 Ա (մեկ ֆազում) հոսանք օգտագործող տեխնիկական միջոցների կողմից. Նորմեր և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51317.3.8(ԻԷԿ 61000-3-8)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ցածրավոլտ էլեկտրական ցանցերով ազդանշանների հաղորդում. Ազդանշանների մակարդակներ, հաճախականությունների շերտեր և էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր |  
| ԳՕՍՏ Ռ 51317.4.2(ԻԷԿ 61000-4-2)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրաստատիկական պարպման նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51317.4.3(ԻԷԿ 61000-4-3)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51317.4.4(ԻԷԿ 61000-4-4)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն նանովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51317.4.5(ԻԷԿ 61000-4-5)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն մեծ էներգիայի միկրովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51317.4.6(ԻԷԿ 61000-4-6)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտերի հաղորդմանը հասցված խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51317.4.11(ԻԷԿ 61000-4-11)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրասնուցման լարման դինամիկական փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51317.4.12(ԻԷԿ 61000-4-12)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն տատանողական մարող խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51317.6.1(ԻԷԿ 61000-6-1)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Բնակելի, առևտրային և արտադրական գոտիներում կիրառվող փոքր էներգասպառմամբ տեխնիկական միջոցների կայունություն էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ, պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51317.6.2(ԻԷԿ 61000-6-2)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն արդյունաբերական գոտիներում օգտագործվող տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51317.6.3(ԻԷԿ 61000-6-3)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Բնակելի, առևտրային և արտադրական գոտիներում կիրառվող փոքր էներգասպառմամբ տեխնիկական միջոցներից առաջացած խանգարումների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51317.6.4(ԻԷԿ 61000-6-4)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական գոտիներում կիրառվող տեխնիկական միջոցներից առաջացած խանգարումների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51318.22(ՍԻՍՊՌ 22)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական տեխնոլոգիայի սարքավորանքից առաջացած ռադիոխանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51318.24(ՍԻՍՊՌ 24)
 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանքի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51320 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական. Արդյունաբերական ռադիոխանգարումների աղբյուրներ հանդիսացող տեխնիկական միջոցների փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51513 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցերի սարքավորանք. Էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր, խանգարումակայունության պահանջներ և փորձարկման մեթոդներ  |  
| ԳՕՍՏ Ռ 51515 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Խանգարումակայունություն ռադիոհաղորդման ընդունիչների, հեռուստացույցների և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայի. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51523 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Խանգարումաէմիսիա մասնագիտական լսաապարատներից, տեսաապարատներից, լսադիտողական ապարատներից և հանդիսադիր միջոցառումների լուսային սարքերի ղեկավարման ապարատներից. Նորմեր և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51527 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հաստատուն հոսանքի լարման կայունացված աղբյուրներ. Կոնդուկտիվ էլեկտրամագնիսական խանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51558 | Պահպանման համակարգեր հեռուստատեսային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51662 | Հաղորդիչ ալեհավաքների կոմուտատորներ. Հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ  |  
| ԳՕՍՏ Ռ 51663 | Սարքեր միաժամանակյա աշխատանքի ցածր և միջին հաճախականությունների հաղորդիչների ընդհանուր ալեհավաքով (ընդհանուր ֆիդեռ). Հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51699 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահպանման ազդասարքերի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ  |  
| ԳՕՍՏ Ռ 51741 | Ռադիոհեռարձակման անշարժ հաղորդիչներ ՇԲՀ ընդգրկույթի. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափումների մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51742 | Ռադիոհեռարձակման անշարժ հաղորդիչներ ցածր, միջին և բարձր հաճախականության ընդգրկույթի լայնութային մոդուլացմամբ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափումների մեթոդներ |  
| ԳՕՍՏ Ռ 51820 | Տոնային հաճախականության ռադիոկապուղիների համար ազդանշանների կերպարափոխման սարքավորումներ. Տիպեր, տեխնիկական բնութագրեր և կցորդման պարամետրեր  |  
| ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065 | Ձայնա-, տեսա- և նմանատիպ էլեկտրոնային ապարատուրա. Անվտանգության պահանջներ |  
| ԳՕՍՏ Ռ 1 60950 | Տեղեկատվական տեխնոլոգիաների հանդերձանքի անվտանգություն |  |