ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2007 թվականի N 918-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 1 և 16 աղյուսակներում կատարել վերաբաշխում` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածի NN 1 և 15 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում փայտյա տներում ապրող ընտանիքների համար շենքերի կառուցման աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 40,200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)` սահմանելով, որ սույն կետով հատկացվող միջոցները Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացվում են` 2007 թվականի երրորդ եռամսյակում` 28,140.0 հազ. դրամ, և չորրորդ եռամսյակում` 12,060.0 հազ. դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
|
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
(հազ. դրամ) |
| Խումբը | Ենթա- խումբը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |
| ինն ամիս | տարի | |||
| ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | - | - | ||
|
այդ թվում` |
||||
| 08 | ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
(28,140.0) | (40,200.0) | |
| 02 | Բնակարանային տնտեսություն և բնակարանային շինարարություն |
(28,140.0) | (40,200.0) | |
|
այդ թվում` |
||||
| 02. Բնակարանային շինարարություն | (28,140.0) | (40,200.0) | ||
| ՀՀ քաղաքաշինության նախարարություն | (28,140.0) | (40,200.0) | ||
|
այդ թվում` |
||||
| Կապիտալ շինարարության ծախսեր | (28,140.0) | (40,200.0) | ||
| 14 | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | 28,140.0 | 40,200.0 | |
|
այդ թվում` |
||||
| 06 | Այլ ծախսեր | 28,140.0 | 40,200.0 | |
| 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 28,140.0 | 40,200.0 | ||
| ՀՀ կառավարություն | 28,140.0 | 40,200.0 | ||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
|
(հազ. դրամ) |
|
Բյուջե- |
Ծրագրերի և կատարողների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
|
խումբը |
ենթա- |
կապիտալ |
այդ թվում՝ ըստ ծախսատեսակների | ||||
|
կապիտալ |
կապիտալ նորոգում |
նախագծահե- |
այլ | ||||
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
(40,200.0) |
(40,200.0) |
|||||
| ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
(40,200.0) |
(40,200.0) |
|||||
|
այդ թվում՝ |
|
|
|||||
|
08 |
02 |
02. Բնակարանային շինարարություն |
(40,200.0) |
(40,200.0) |
|||
| Լեռնաձոր գյուղում փայտյա տներում ապրող ընտանիքների համար շենքերի կառուցում |
(40,200.0) |
(40,200.0) |
|||||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
(հազ. դրամ) |
| Խումբը | Ենթա- խումբը |
Ծրագրերի և կատարողների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) | |
|
ինն ամիս |
տարի | |||
| ԸՆԴԱՄԵՆԸ | (28,140.0) | (40,200.0) | ||
| ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | (28,140.0) | (40,200.0) | ||
|
այդ թվում` |
||||
| 08 | 02 | 02. Բնակարանային շինարարություն | (28,140.0) | (40,200.0) |
| Լեռնաձոր գյուղում փայտյա տներում ապրող ընտանիքների համար շենքերի կառուցում |
(28,140.0) | (40,200.0) | ||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |