Գլխավոր տեղեկություն
Համար
N 610-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.07.15/22(340) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.04.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 ապրիլի 2009 թ.

N 610-Ա


Հ Ր Ա Մ Ա Ն


«ՍԱՐՈՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի 6-րդ, 7-րդ կետի պահանջները, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշման պահանջները, ինչպես նաև 2009 թ. ապրիլի 16-ին տեղում ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովի կողմից կազմած ակտը, մասնավորապես՝

1. հայտավորված մեկից ավելի կաբինետների համար ներկայացված կադրային հագեցվածությունը թերի է, մասնավորապես՝ խառը և օրթոպեդիկ ստոմատոլոգիական կաբինետներում բուժօգնությունը իրականացվում է մեկ բժշկի, մեկ բուժքրոջ և մեկ կրտսեր բուժաշխատողի կողմից, ինչը չի բխում ՀՀ կառավարության 17.10.2002 թ. N 1662-Ն որոշման պահանջներից,

2. շինարարական աշխատանքները ավարտված չեն և ներկայացված տարածքներում գործնականում հնարավոր չէ իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում,

 

հՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Մերժել «Սարոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության (2006 թվականի հունիսի 8-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-–000779 լիցենզիա) իրականացման վայրը ք. Երևան, Ամիրյան 1 հասցեն ք. Երևան, Պուշկինի փող., շ. 15ա թիվ 4 հասցե տեղափոխելու մասին հայտը։

2. ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Հ. Քուշկյան