Basic information
Number
N 528-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (06.01.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.05.05/25(324) Հոդ.590
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.04.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.04.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
24.04.2004
Effective date
06.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2004 թվականի N 528-Ն

 

ՋՐԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «06. Ջրային աղբյուրների գույքագրում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 23
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 528-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՋՐԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ

 

Աշխատանքի հիմնական ցուցանիշները

2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ)

Ծրագրով նախատեսված աշխատանքները

նկարագիրը և փուլերը

չափի միավորը

ծավալը

միավորի արժեքը` ներառյալ` ԱԱՀ-ն (հազ. դրամ)

ընդհանուր արժեքը` ներառյալ  ԱԱՀ-ն (հազ. դրամ)

տարի

 1. ՀՀ Արագածոտնի մարզի ստորերկրյա քաղցրահամ ջրերի ջրառու հորատանցքերի գույքագրում, տեխնիկական վիճակի ուսումնասիրում և կադաստրի ստեղծում

 հորատանցք

210

29.80

6258.00

6258

2. ՀՀ Արագածոտնի մարզի ստորերկրյա քաղցրահամ ջրերի բնաղբյուրների գույքագրում, տեխնիկական վիճակի ուսումնասիրում և կադաստրի ստեղծում

   բնաղբյուր

315

27.38

8624.70

8624.7

Ընդամենը

 

 

 

14882.7

14882.7

(հավելվածը խմբ. 16.12.04 N 1771-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
16.12.2004, N 1771-Ն 06.01.2005, N 528-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation