«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2005 թվականի N 672-Ն
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ապահովագրական վկայագրերի հաշվառման, պահպանման և լիազորված պետական կառավարման մարմին եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 04.08.05 N 1173-Ն)
11. Սահմանել լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող ապահովագրական վկայագրերի ձևաթղթերի հաշվետվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի
(11 կետը լրաց. 04.08.05 N 1173-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված N 1 | 
Կ Ա Ր Գ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Ապահովագրական վկայագիրը (այսուհետ` վկայագիր) հատուկ հաշվառման փաստաթուղթ է:
2. Վկայագրի ձևաթուղթը տպագրվում է որոշակի պաշտպանվածության տարրեր պարունակող թղթի վրա և պետք է ունենա սերիա ու հերթական համար: Վկայագրի սերիան պետք է պարունակի 2 նիշ, իսկ համարը` 6 նիշ` սկսած 000001-ից: Վկայագրի սերիայի նիշերը պետք է լինեն մեծատառ և յուրաքանչուր ենթատեսակի համար տարբերվեն միմյանցից: Համարակալումը կատարվում է` սկզբից նշելով սերիան այնուհետև` թիվը:
3. Վկայագիրը տպագրվում է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով սահմանված վավերապայմաններին համապատասխան:
4. Վկայագրում ուղղումներ կամ փոփոխություններ չեն կատարվում: Ուղղումներ կամ փոփոխություններ պարունակող վկայագիրը համարվում է անվավեր:
5. Ապահովագրողը պետք է ունենա վկայագրերի ձևաթղթերի հաշվառման գրանցամատյան, որի էջերը պետք է համարակալված և թելակարված լինեն, իսկ գրանցամատյանը կնքվի ապահովագրողի և լիազորված պետական կառավարման մարմնի կնիքներով:
(5-րդ կետը խմբ. 04.08.05 N 1173-Ն)
6. Վկայագրերի հաշվառման գրանցամատյանը պետք է պարունակի`
ա) վկայագրի (վկայագրերի) ձևաթղթի ձեռքբերման ամսաթիվը.
բ) վկայագրերի ձևաթղթերի քանակը (ըստ հերթական համարների և ապահովագրության տեսակների): Այն դեպքում, երբ վկայագրերի ձևաթղթերը ձեռքբերման պահին համարակալված չեն եղել, գրանցամատյանում գրառումը կատարվում է տպագրական եղանակով համարակալելուց հետո, որի ժամկետը, սակայն, չպետք է գերազանցի 5 աշխատանքային օրը` ներառյալ դրանց ձեռքբերման օրը.
գ) վկայագրերի ձևաթղթերի ցանկացած շարժի մասին տեղեկատվություն՝ ներառյալ վկայագիր ընդունողի (գործակալ, վկայագիր կնքող իրավասու անձ) անունը, ազգանունը, ստորագրությունը, ընդունած կամ վերադարձված (վերաբերում է չկնքվածներին) վկայագրերի քանակը` ըստ տեսակների և համարների.
դ) վկայագրերի ձևաթղթերի յուրաքանչյուր շարժի արձանագրումից հետո մնացորդը (ըստ ապահովագրության տեսակների).
ե) տեղեկատվություն անվավեր ճանաչված վկայագրերի քանակի մասին` ըստ ապահովագրության տեսակների:
7. Ապահովագրական վկայագրերի հաշվառման, պահպանման և լիազորված պետական կառավարման մարմին եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու կարգի պահանջների կատարման և պահպանման համար պատասխանատու է ապահովագրողի գլխավոր հաշվապահը:
8. Վկայագրերը պետք է պահվեն առանձին պահոցում, որը պետք է նախատեսված լինի բացառապես չօգտագործված և անվավեր ճանաչված վկայագրերի համար:
9. Օգտագործման համար ոչ պիտանի և անվավեր ճանաչված յուրաքանչյուր վկայագիր պետք է պահպանվի՝ վկայագրի վրա անկյունագծով թանաքով նշագրելով «Անվավեր» բառը: Վկայագրերի չօգտագործված ձևաթղթերի գույքագրումը կատարվում է տարեկան մեկ անգամ` այն գրանցելով վկայագրերի հաշվառման գրանցամատյանում:
10. Կնքված վկայագիրը պետք է ունենա կրկնօրինակ, որի ձևաթղթի նկատմամբ պահանջներ չեն սահմանվում: Կրկնօրինակը պահպանվում է ապահովագրողի ղեկավարի կողմից լիազորված անձի մոտ՝ ըստ ապահովագրության վկայագրի սերիայի:
11. Համատեղ ապահովագրության դեպքում ապահովադրին տրվում է համատեղ ապահովագրությանը մասնակից առաջնային ապահովագրողի (եթե այդպիսին նախատեսված է պայմանագրով) կամ ապահովագրողներից որևէ մեկի վկայագիրը, որի կրկնօրինակը պետք է պահվի համատեղ ապահովագրությանը մասնակցող բոլոր կողմերի մոտ:
12. Վկայագրի կամ վկայագրի ձևաթղթի կորստի դեպքում դրա պահպանության համար պատասխանատու անձը դրա մասին անհապաղ հայտնում է իր անմիջական ղեկավարին: Ապահովագրողի տնօրինությունն արձանագրում է կորցրած վկայագրերի և վկայագրերի ձևաթղթերի քանակը` համապատասխան սերիաներով ու համարներով, և զանգվածային լրատվության միջոցներով դրա մասին տալիս է հայտարարություն:
13. Ապահովագրողն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում վկայագրերի ձևաթղթերի մասին եռամսյակային հաշվետվություն, որը պետք է պարունակի այդ ժամանակահատվածում կնքված, չօգտագործված և անվավեր ճանաչված վկայագրերի քանակի մասին տեղեկատվություն` ըստ համարների` համաձայն N 2 հավելվածի:
(13-րդ կետը փոփ. 04.08.05 N 1173-Ն)
(հավելվածը խմբ., փոփ. 04.08.05 N 1173-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 2 | 
Ընկերության անվանումը __________________________________
Գտնվելու վայրն ու կապի միջոցները __________________________
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ ________________
| Տողը | 
 | Ընդամենը հաշվետու ժամանակա-շրջանի սկզբի դրությամբ | Հաշվետու ժամանա-կաշրջանում ձեռք բերված | Հաշվետու ժամանա-կաշրջանում կնքված վկայագրեր | Հաշվետու ժամանակա-շրջանում անվավեր ճանաչված | Ընդամենը հաշվետու ժամանա-կաշրջանի վերջի դրությամբ | |||||
| քա-նակը | համար-ները | քա-նակը | համար-ները | քա-նակը | համար-ները | քա-նակը | համար-ները | քանակը(սյուն 3 + սյուն 5 -  | համար-ները | ||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 
| 1. | Ոչ կյանքի ապահովագրության իրականացման վկայագրերի ձևաթղթերի քանակը | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 
 | Վկայագրերի ձևաթղթերի քանակն ըստ տեսակների | 
 
 | 
 
 | 
 
 | 
 
 | 
 
 | 
 
 | 
 
 | 
 
 | 
 
 | 
 
 | 
| 1.1. | |||||||||||
| 1.2. | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 1.3. | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| ..... | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 2. | Կյանքի ապահովագրության իրականացման վկայագրերի ձևաթղթերի քանակը | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 2.1. | Վկայագրերի ձևաթղթերի քանակն ըստ տեսակների | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | |
| 2.2. | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 2.3. | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| ..... | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 3. | Ընդամենը վկայագրերի ձևաթղթերի քանակը  | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| Ընկերության գլխավոր հաշվապահ | __________________________________ | |
| (անունը, ազգանունը, ստորագրությունը) | ||
| Կ.Տ. | 
(հավելվածը խմբ. 04.08.05 N 1173-Ն)