Basic information
Number
N 282-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.11.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.11.01/29(269) Հոդ.356
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
18.09.2007
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
20.09.2007
Effective date
11.11.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007372

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

18 սեպտեմբերի 2007 թ.

N 282-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) կանոնակարգ 2-ի 18-րդ կետի «20 տոկոս» բառերը փոխարինել «15 տոկոս» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 20
 Երևան