Basic information
Number
N 1119-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.12.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հոդ.439
Enactment organisation
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Enactment date
22.11.2007
Signing organisation
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Signing date
22.11.2007
Effective date
27.12.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60507434

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 նոյեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 1119-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 22-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 124-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) որոշմամբ սահմանված հավելվածը (այսուհետ` հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-րդ կետով.

«5.1. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությունն անցկացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:».

2) հավելվածի 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ծառայողական քննության միևնույն կողմերի տարբեր ժամկետներում ներկայացրած դիմումների դեպքում ծառայողական քննության նյութերը Խորհրդի որոշմամբ կարող են միացվել: Այդ դեպքում անցկացվում է մեկ ծառայողական քննություն:».

3) հավելվածի 22-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կարգի 20-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում մեկամսյա ժամկետը հաշվվում է կողմերի դիմումների հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու մասին Խորհրդի ավելի վաղ ընդունած որոշման պահից:».

4) հավելվածի 22-րդ կետի 3-րդ պարբերությունում «5 oր» բառերը փոխարինել «15 օր» բառերով:

 

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի
նախագահ
Մ. Բադալյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation