Basic information
Number
Ն-192-3
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.05.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.06.15/37(409) Հոդ.659
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
23.05.2005
Signing organisation
ՀՀ ԱԺ նախագահ
Signing date
23.05.2005
Effective date
23.05.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.


Հարցի անվանումը  Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը

1. ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Գ. Արսենյան
Գ. Ղոնջեյան
Մ. Պետրոսյան
Հ. Ավետիսյան
31.03.2005

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով 

2. «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին 

ԱԺ պատգամավորներ
Ս. Բալասանյան
Լ. Մկրտչյան
Գ. Սահակյան
14.08.2003 

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով   

3. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին 

Կառավարություն
24.03.2005 

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի,
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ 


      2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը  Ներկայացնողը Գլխադասային
հանձնաժողովը

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.


Հարցի անվանումը  Ներկայացնողը Գլխադասային
հանձնաժողովը

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան


23 մայիսի 2005 թվականի,
քաղ. Երևան
Ն-192-3

     

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation