Basic information
Number
ՆՀ-85-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (10.05.2008-22.03.2012)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2008.04.30/25(615) Հոդ.410
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
21.04.2008
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
21.04.2008
Effective date
10.05.2008
Interrupt date
09.04.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

3) ստեղծել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն: Սահմանել, որ Հայաստանի փրկարար ծառայությունը արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է.

4) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալությունը վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի I բաժնում՝

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Էկոնոմիկայի նախարարություն».

2) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18. ֆինանսների նախարարություն».

3) 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) բաժինը լրացնել 21-րդ կետով՝

«21. արտակարգ իրավիճակների նախարարություն»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. ապրիլի 21

Երևան

ՆՀ-85-Ն

 

Change History
Changing Act Corresponding incorporation
29.02.2012, ՆՀ-50-Ն 22.03.2012, ՆՀ-85-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation