Basic information
Number
N 1092
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (10.10.2002-05.12.2002)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2001.11.26/36(168) Հոդ.901
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.11.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.11.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
12.11.2001
Effective date
01.01.2002
Interrupt date
10.07.2003

040.1092.12.11.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2001 թվականի N 1092
քաղ. Երևան

 

ԲԱԶԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ (ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ) ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բազային կենսաթոշակի չափը` 3000 դրամ, իսկ յուրաքանչյուր տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար հավելման չափը` 80 դրամ:

(1-ին կետը փոփ. 12.09.02 N 1462-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 1-ի «Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափի սահմանման մասին» N 5 որոշման 1-ին և 2-րդ կետերը և 1999 թվականի մարտի 18-ի «Բազային կենսաթոշակի չափը սահմանելու մասին» N 162 որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան