ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 մարտի 2008 թվականի N 441-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԼՖԱՍՏՈՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը և «Ալֆաստոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 26.03.2008 թ. N 2982 դիմումը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ընդունել ի գիտություն, որ «Ալֆաստոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2002 թվականի դեկտեմբերի 2-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-000006 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Նալբանդյան փող., շ. 116, բն. 34 հասցեն տեղափոխվել է ք. Երևան, Պռոշյան փող., թիվ 28 հասցե։
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |