ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2008 թվականի N 479-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և N 1 հավելվածի N 13 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում և N 5 հավելվածի N 12 աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Երևանի անտառատնտեսության մասնաճյուղի Նուբարաշենի անտառապետության ջերմաէլեկտրակայանի հարակից ծառահատված տարածքի անտառավերականգնման ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 80600.0 հազ. դրամ, որից` 2008 թվականի երկրորդ եռամսյակում` 51800.0 հազ. դրամ, և երրորդ եռամսյակում` 28800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված անտառավերականգնման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով` սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 Հայաստանի Հանրապետության վարչապետ   2008 թ. մայիսի 29 Երևան
 
 
Տ. Սարգսյան 
 
 
  
| 
 | Հավելված N 1ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 479-Ն որոշման | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
| Բյուջետային ծախսերի գործառական դասա-կարգման | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | ||||
| բաժինը | խումբը | դասը | առաջին | ինն ամիս | տարի | |
|  ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0 | 0.0 | 0.0 | |||
| 04 | ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ այդ թվում` | (51800.0) | (80600.0) | (80600.0) | ||
| 02 | ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ այդ թվում` | (51800.0) | (80600.0) | (80600.0) | ||
| 02 | ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ այդ թվում` 03. Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում անտառավերականգնման միջոցառումներ  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Այլ կապիտալ դրամաշնորհներ | (51800.0) 
 
 (51800.0) (51800.0) (51800.0) | (80600.0) 
 
 (80600.0) (80600.0) (80600.0) | (80600.0) 
 
 (80600.0) (80600.0) (80600.0) | ||
| 11 | ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ | 51800.0 | 80600.0 | 80600.0 | ||
| 01 | ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ | 51800.0 | 80600.0 | 80600.0 | ||
| 01 | ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 51800.0 51800.0 51800.0 | 80600.0 80600.0 80600.0 | 80600.0 80600.0 80600.0 | ||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | Հավելված N 2ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 479-Ն որոշման | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
| Բյուջետային | Ծրագրերի և կատարողների անվանումները | Ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ընդհանուր ծավալը | այդ թվում` ըստ ծախսատեսակների | |||||
| բաժինը | խումբը | դասը | շենքերի և շինություն-ների շինարա-րություն | շենքերի և շինություննե-րի կապիտալ վերանորոգում | նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքներ | այլ կապիտալ ծախսեր | ||
| ԸՆԴԱՄԵՆԸ | (80600.0) | 0.0 | 0.0 | 0.0 | (80600.0) | |||
| ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | (80600.0) | 0.0 | 0.0 | 0.0 | (80600.0) | |||
| 04 | 02 | 02 | 03. Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում անտառավերականգնման միջոցառումներ | (80600.0) | 0.0 | 0.0 | 0.0 | (80600.0) | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| 
 | Հավելված N 3ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 479-Ն որոշման | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
| Բյուջետային | Ծրագրերի և կատարողների անվանումները | Առաջին | Ինն ամիս | Տարի | ||
| բաժինը | խումբը | դասը | ||||
| ԸՆԴԱՄԵՆԸ | (51800.0) | (80600.0) | (80600.0) | |||
| ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | (51800.0) | (80600.0) | (80600.0) | |||
| 04 | 02 | 02 | 03. Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում անտառավերականգնման միջոցառումներ | (51800.0) | (80600.0) | (80600.0) | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|