Basic information
Number
ՀՕ-73-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (05.07.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2008.06.25/39(629) Հոդ.622
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
26.05.2008
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
16.06.2008
Effective date
05.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին

 

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-13-Ն օրենքի 16-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Անհատական պաշտպանության ապահովման համար ռազմական ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործելու սաղավարտ, վահան, զրահաբաճկոն և հակագազ։

2. Ռազմական ոստիկանության ծառայողի կողմից անհատական պաշտպանության միջոցներն օգտագործվում են՝

1) պահպանվող զինվորական օբյեկտների, ինչպես նաև զինվորական տրանսպորտային միջոցների վրա հարձակումները կասեցնելիս և հետ մղելիս.

2) զինվորական ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարաններում կամ կարգապահական գումարտակում զանգվածային անկարգությունների ժամանակ.

3) զորավարժությունների, ինչպես նաև իրավապահ այլ մարմինների հետ համագործակցությամբ իրականացվող միջոցառումների ընթացքում:»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 16

Երևան

ՀՕ-73-Ն