Basic information
Number
N 2-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2005-10.04.2006)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2004.01.15/2(150) Հոդ.10
Enactment organisation
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով
Enactment date
09.01.2004
Signing organisation
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ
Signing date
09.01.2004
Effective date
01.03.2004
Interrupt date
25.08.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

9 հունվարի 2004 թ.
ք. Երևան

N 2-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 1-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

1.1. ամսական մինչև 10,0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը` 59000 դրամ` սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

1.2. ամսական 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը` սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

P=79.1xE,

որտեղ`

P-ն 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ)` սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

E-ն հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված մեկ ԱՄՆ դոլարի փաստացի հաշվարկային փոխարժեքի մեծությունն է (դրամ):

(1-ին կետը խմբ. 28.06.05 N 82-Ն) 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 29-ի «Բնական գազի սակագների մասին» N 34 որոշման 1-ին կետի 1.1 ենթակետը, 1-ին կետի 1.2 և 1.3 ենթակետերի ա) և բ) պարբերությունները, 2-րդ և 3-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի մարտի 1-ից:

 

ՀՀ բնական մենաշնորհների
կարգավորման հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան