Basic information
Number
N 740-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.07.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.07.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.07.2008
Effective date
17.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2008 թվականի N 740-Ա

 

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասին» 2007 թվականի մայիսի 25-ին Յալթայում ստորագրված համաձայնագրի պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասին» համաձայնագրի պահանջների ապահովման համար իրավասու մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` մինչև 2008 թվականի նոյեմբերի 14-ը Անկախ պետությունների համագործակցության էլեկտրաէներգետիկ խորհրդի գործադիր կոմիտե ներկայացնել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա մուտք գործելուն և նախապատրաստմանն ուղղված հիմնական միջոցառումների սեփական նախագիծ-ժամկետացանկը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 16
Երևան