Basic information
Number
ՀՕ-171
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (11.01.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.02.11/8(307)
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
27.12.1997
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
30.12.1997
Effective date
11.01.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 դեկտեմբերի 1997 թ.

 

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հյուպատոսական գործողությունների համար պետական տուրքի ձևով կատարվում են հյուպատոսական գանձումներ` օրենքով սահմանված կարգով և չափով»:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 54 հոդվածը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
30 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-171