Basic information
Number
N 296-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (17.11.2008-26.08.2011)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2008.11.07/38(312) Հոդ.345
Enactment organisation
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Enactment date
25.09.2008
Signing organisation
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Signing date
25.09.2008
Effective date
17.11.2008
Interrupt date
26.08.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հոկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 32208309

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

25 սեպտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 296-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 2-րդ մասի պահանջներով և համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի N 5-Ն որոշման N 3 հավելվածի 18-րդ կետի պահանջի`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց տրամադրվող մասնագիտական որակավորման վկայականի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի վրա:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Կոմիտեի նախագահ՝ 

Մ. Վարդանյան

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

2008 թ. սեպտեմբերի 25-ի

N 296-Ն հրամանի

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N ___
 
Սույն վկայականը տրվում է

_____________________ -ին, առ այն, որ նա մասնակցել է
(անուն, հայրանուն, ազգանուն)                                                                        

«Տեղագրական քարտեզագրում և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգմանը

Մասնագիտական որակավորման հանձնաժողովի

«__» «________» 20_թ. եզրակացությամբ` արձանագրություն N

_____________________________________-ին, տրվել է
(անուն, հայրանուն, ազգանուն)

______________________________________________________
(գեոդեզիաքարտեզագրողի որակավորում, հողաշինարարի որակավորում,
անշարժ գույքի հաշվառողի (չափագրողի) որակավորում)

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահ`
____________ Մ. Վարդանյան

 

Մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի նախագահ`

____________ ______________

 

Կ.Տ.

«__» «________» 20_թ.

Գրանցման N _______